Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«ԹԱՍԻԲՈՎ ՇԻՐԱԿՑԻ Է»

«ԹԱՍԻԲՈՎ ՇԻՐԱԿՑԻ Է»
18.11.2011 | 00:00

Խորհրդարանի պատերի ներսում ղեկավար պաշտոնների համար աժիոտաժը գնալով նոր երանգներ է ստանում: Շրջանառվում են հավանական ու անհավանական թեկնածուների անուններ: Այդուհանդերձ, ԱԺ նախագահի ամենահավանական թեկնածուն փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանն է: Մամուլն էլ, անդրադառնալով Նիկոյանի թեկնածությանը, նշել էր, որ նա ալկոհոլային խմիչքների նկատմամբ սեր ունի: Նրա կուսակիցներից ու կոալիցիոն գործընկերներից փորձեցինք պարզել՝ Սամվել Նիկոյանին աշխատանքային ժամերին ոչ սթափ վիճակում տեսե՞լ են:
ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ
(ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար)

-Յուրաքանչյուր մարդ, անկախ սոցիալական դիրքից ու զբաղեցրած պաշտոնից, կարող է օգտագործել ալկոհոլային խմիչք: Սամվել Նիկոյանին ճանաչում եմ արդեն 9 տարի, ու այս ընթացքում, որպես պատգամավորներ, միասին աշխատել ենք, գործուղումների ենք մեկնել, բազմաթիվ առիթներով նույն սեղանի շուրջ ենք նստել: Սակայն երբևէ չեմ նկատել, որ Նիկոյանը հակում ունի խմիչքի նկատմամբ: Կարծում եմ՝ նման բամբասանքները, հատկապես հիմա, երբ նա ԱԺ նախագահի ամենահավանական թեկնածուն է, ունի ենթատեքստ: Դժվար չէ հասկանալ, որ դա պարզ հերյուրանք է մարդու նկատմամբ: Ավելին, ճանաչում եմ Նիկոյանի հրաշալի ընտանիքը, իսկ Նիկոյանին՝ որպես պարկեշտ, առաքինի մարդու:
ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆ
(ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

-Սամվել Նիկոյանին աշխատանքային ժամերին երբեք անսթափ վիճակում չեմ տեսել: Եթե ինչ-որ առիթների ժամանակ մարդը խմում է, դրանում ոչ մի արտառոց բան չկա, թեև նույնիսկ այդ պարագայում ես Նիկոյանին խմած չեմ տեսել: Նիկոյանն այն մարդկանցից է, ով այդպիսի վիճակում երբեք չի լինում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ
(ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ)

-Շուրջ 9 տարի աշխատում եմ Սամվել Նիկոյանի հետ, ավելին` երկուսս էլ շիրակցի ենք և ունենք ջերմ ու մտերմիկ հարաբերություններ: Նիկոյանը թասիբով, լավ շիրակցի է, երբևէ առիթ չեմ ունեցել աշխատանքի ընթացքում նրան խմիչք օգտագործած կամ անսթափ վիճակում տեսնելու: Կարծում եմ՝ դա հերյուրանք է նրա հասցեին: Իսկ ընդհանրապես նորմալ է, որ յուրաքանչյուր հայ տղամարդ պատեհ առիթի դեպքում որոշակի չափով խմիչք օգտագործի:
Պատրաստեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1280

Մեկնաբանություններ